Լավրովը Եվրոպայի ենթարկումն ԱՄՆ-ին համեմատել է Նապոլեոնի ու Հիտլերի գործողությունների հետ
ԱՄՆ-ն այժմ իրեն ենթարկել է Եվրոպային, ինչպես ժամանակին փորձեցին անել Նապոլեոնն ու Հիտլերը, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ռուսական և արտասահմանյան լրատվամիջոցներին տված հարցազրույցում՝ միջազգային ներկայիս օրակարգի վերաբերյալ։
«Ժամանակին և՛ Նապոլեոնը, և՛ Հիտլերը խնդիր էին դրել իրենց ենթարկել Եվրոպային, հիմա ամերիկացիներն են դա անում»,- նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։
ԱՄՆ-ն թույլ չի տա Եվրոպային ունենալ ռազմավարական ինքնավարություն, ասել է նա։