Նրանք շփոթված երեխաներ են, որոնց օգտագործել են․ Զելենսկին կոչով դիմել է ռուսներին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ռուսներին խորհուրդ է տվել իրենց զինվորականներին Ուկրաինայի տարածքից տեղափոխել Ռուսաստանի Դաշնություն։ Այս մասին գրում է pravda.com.ua-ն։
«Վստահ եմ, որ բոլորդ տեսել եք Մելիտոպոլի տեսանյութը, որտեղ ուկրաինացիները բողոքում են ռուսների դեմ, ովքեր ժամանակավորապես մտել են ուկրաինական քաղաք։ Վստահ եմ՝ եթե նրանք ինչ-որ տեղ մտնեն, ապա միայն ժամանակավոր, մենք նրանց դուրս կքշենք՝ խայտառակ կերպով։ Նրանք հզոր մարտիկներ չեն, նրանք շփոթված երեխաներ են, որոնց օգտագործել են։ Տարե՛ք նրանց տուն։
Ուկրաինացինե՛ր, յուրաքանչյուր օկուպանտ պետք է իմանա, որ այստեղ ոչինչ չի ստանա, ոչ մեկին չեն ենթարկի, նույնիսկ եթե կարողանան հասնել ավելի շատ մարդկանց ու ավելի շատ տեխնիկայի, սա նրանց համար ոչինչ չի փոխում, ուր էլ գնան, կկործանվեն։ Նրանք ոչ մի տեղ հանգիստ և ուտելիք չենք ունենա․ այստեղ խաղաղություն է։ Օկուպանտներն ուկրաինացիներից կստանան միայն մեկ բան՝ հակահարված, կատաղի հակահարված…»,- հայտարարել է Զելենսկին։