Ուկրաինական կողմը ձգձգում է բանակցությունները․ Կրեմլ
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ռուսական կողմը հիմքեր ունի կարծելու, որ ուկրաինական պատվիրակությունը ձգձգում է բանակցությունները։
«Այստեղ, իհարկե, կան ենթադրություններ, որոնց մասին չէինք ցանկանա խոսել։ Ակնհայտ է մնում մեկ փաստ՝ ուկրաինական կողմը չի շտապում բանակցել»,- ասել է Կրեմլի ներայացուցիչը։
Նրա խոսքով՝ Մոսկվան հույս ունի, որ Ուկրաինայի ներկայացուցիչները հինգշաբթի օրը՝ մարտի 2-ին, կհասնեն բանակցությունների վայր։
«Ինչպես գիտեք, երեկ երեկոյան մեր պատվիրակությունն արդեն այնտեղ էր։ Երեկ երեկոյան մեր պատվիրակությունը սպասում էր ուկրաինացի բանակցողներին․․․ սպասում էր նրանց գիշերը, սպասում էր առավոտյան, և, ճիշտն ասած, դեռ սպասում է։ Ինչպես գիտեք, բանակցությունները չեն սկսվել»,- ասել է Պեսկովը։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների առաջին փուլը կայացել է փետրվարի 28-ին՝ Բելառուսի Գոմելի շրջանում։