Ռուսաստանը պատրաստ է քննարկել Ուկրաինայի և ամբողջ Եվրոպայի անվտանգության հարցը․ Լավրով
Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է քննարկել Ուկրաինայի և ամբողջ Եվրոպայի անվտանգության երաշխիքները: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը՝ հղում տալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, որը նա արել է ռուսական և արտասահմանյան լրատվամիջոցներին տված հարցազրույցի ժամանակ։
«Մենք պատրաստ ենք, բաց ենք քննարկելու Ուկրաինայի, ողջ Եվրոպայի և, իհարկե, Ռուսաստանի Դաշնության անվտանգության երաշխիքների ապահովման ուղիները»,- ասել է նախարարը։