Ռուսաստանը պետք է պատրաստ լինի փոխհատուցել Ուկրաիանային հասցրած վնասների համար․ Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը պետք է փոխհատուցի Ուկրաինային պատճառված բոլոր կորուստները։ Այս մասին նա ասել է Telegram-ում հրապարակված կոչում:
«Ուղիղ երկու տարի առաջ Ուկրաինայում գրանցվել է «COVID-19»-ի առաջին դեպքը: Դրա դեմ պայքարի առաջին շաբաթները չափազանց դժվար էին: Բայց մենք միասնական էինք, ինչը նշանակում է, որ մենք ուժեղ էինք, ինչը նշանակում է, որ գոյատևեցինք: Ուղիղ մեկ շաբաթ առաջ Ուկրաինայի վրա մեկ այլ վիրուս հարձակվեց։ Մեկ շաբաթ առաջ, ժամը՝ 4:00-ին, Ռուսաստանը ներխուժեց Ուկրաինա»,- ասում է Զելենսկին։
Նա նշել է, որ լայնամասշտաբ պատերազմի առաջին ժամերն ու օրերը չափազանց դժվար էին, բայց ուկրաինացիները միասնական են, ինչը նշանակում է, որ նրանք ուժեղ էին, և նրանք ողջ մնացին: