Ֆրանսիայի ԱԳՆ-ն խորհուրդ է տվել ֆրանսիացիներին լքել Ռուսաստանը
Ֆրանսիայի ԱԳՆ-ն խորհուրդ է տվել Ֆրանսիայի այն քաղաքացիներին, որոնց ներկայությունը Ռուսաստանում պարտադիր չէ, լքել երկիրը, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Ուկրաինա ռուսական ներխուժման և այս երկրի դեմ միջազգային պատժամիջոցների կիրառման համատեքստում անհրաժեշտ է ավելի մեծ զգոնություն ցուցաբերել… Խստորեն խորհուրդ է տրվում Ֆրանսիայի այն քաղաքացիներին, որոնց ներկայությունը և նրանց ընտանիքների ներկայությունը Ռուսաստանում պարտադիր չէ, կազմակերպել և լքել երկիրը, միջոցներ ձեռնարկել դեռևս գոյություն ունեցող երթուղիներում երկիրը լքելու համար»,- ասվում է հանձնարարականում։