Լավրովը կարծում է, որ ֆրանսիացի քաղաքական գործիչները Ռուսաստանի մասին իրենց հայտարարություններում «աքլորացել» են
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ռուսաստանի Դաշնության վերաբերյալ ֆրանսիացի քաղաքական գործիչների հայտարարությունները, ասել է, որ նրանք «աքլորացել են»։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը։
«Դե․․․ ֆրանսիական աքլորը, այսպես ասած, ազգային խորհրդանիշ է։ Այնպես որ, նրանք շատ հաճախ են աքլորանում»,- պարզաբանել է Լավրովը ռուսական և արտասահմանյան լրատվամիջոցներին տված հարցազրույցում:
Լավրովի խոսքով՝ Ռուսաստանի Դաշնությունը քաղաքական մենակություն չի ապրում՝ կապված տեղի ունեցող իրադարձությունների հետ։