Նրանք ցանկանում են Բելառուսը ներքաշել Ուկրաինայի պատերազմի մեջ. Լուկաշենկո
«Նրանք ցանկանում են Բելառուսը ներքաշել Ուկրաինայի պատերազմի մեջ, որպեսզի «մաքրեն» հանրապետության մնացած սահմանները»։ Այս մասին հայտարարել է նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, փոխանցում է BelTA-ն։
«Մենք նույնիսկ ժամանակ չենք ունենա Ուկրաինայից վերադառնալու՝ մեր բնակչությանը պաշտպանելու համար. աա մարտավարություն է, և ռազմավարությունը Ռուսաստանի և մեզ հետ միաժամանակ գործ ունենալն է»,- ասել է Լուկաշենկոն։
Նա ընդգծել է, որ բելառուսները մշակել են այս ծրագիրը:
«Հակառակորդների կողմից շատ ստեր կլինեն։ Եվս մեկ անգամ կրկնում եմ՝ մենք գիտենք, թե ինչ են ուզում։ Մենք պատրաստ ենք սրան։ Մենք կկռվենք ու կմեռնենք ձեզ համար մեր հողի վրա, դուք կարող եք դրանում վստահ լինել»,- ասել է Բելառուսի նախագահը` հավելելով, որ բելառուսները խաղաղ ժողովուրդ են։