Սուդանը թույլ է տվել Ռուսաստանին ռազմաբազա բացել
Gazeta.ru-ն հղում տալով Asharq al-Awsat-ին հայտնում է, որ Սուդանը չի առարկում իր տարածքում ռուսական ռազմածովային բազայի հայտնվելուն, եթե դա չի սպառնում երկրի ազգային անվտանգությանը։ Այս մասին հայտարարել է երկրի ինքնիշխան խորհրդի փոխնախագահ Մուհամմեդ Համդան Դագալոն։
«Եթե որևէ երկիր ցանկանում է բազա բացել, և դա բխում է մեր շահերից, մենք որևէ մեկի հետ հարաբերություններում խնդիրներ չունենք՝ լինի դա Ռուսաստանը, թե որևէ մեկ այլ երկիր»,- հայտարարել է Դագալոն։
Նշենք, որ Սուդանը կոչ է անում ուկրաինական ճգնաժամը լուծել դիվանագիտական ճանապարհով:
Հիշեցնենք նաև, որ Սուդանում Ռուսաստանի ռազմածովային ուժերի բազայի ստեղծման մասին պայմանավորվածությունները ձեռք են բերվել դեռ 2020 թվականի նոյեմբերին։
Ենթադրվում է, որ անձնակազմի առավելագույն թիվը չի գերազանցի 300 հոգին։