Օշականում շչակ է գործարկվելու
Մարտի 4-ին՝ ժամը 11:00-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունը Օշական համայնքում իրականացնելու է «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով ուսումնավարժանք:
Գործարկվելու է համայնքի շչակը:
ԱԻՆ-ից խնդրում են չանհանգստանալ: