Զեկենսկին և Բայդենը հեռախոսազրույց են ունեցել
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենի հետ քննարկել է Զապորոժիեի ԱԷԿ-ում ստեղծված իրավիճակը։ Պետությունների ղեկավարների միջեւ տեղի է ունեցել հեռախոսազրույց։ Այս մասին հայտնում է TACC գործակալությունը՝ հղում տալով France Press-ին:
Նշվում է, որ մինչ այդ ատոմակայանի տեսահսկման տեսախցիկների վրա երևում էին առկայծումներ ու ծուխ։
Զապորոժյեի ատոմակայանի ներկայացուցիչ Անդրեյ Տուզը հայտնել է, որ հրդեհի հետևանքով ֆոնային ճառագայթման աճ չի գրանցվել։ Նա պարզաբանել է, որ հրդեհը բռնկվել է ոչ թե բուն կայարանում, այլ հարակից վարչական շենքում։