Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի մուտքը ԵՄ այն հարցը չէ, որը պետք է այժմ բարձրացվի. Գերմանիայի կանցլեր
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը պնդում է, որ նոր երկրների՝ Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի մուտքը ԵՄ այն հարցը չէ, որը պետք է այժմ բարձրացվի: Այս մասին գրում է TACC գործակալությունը՝ հղում տալով ZDF հեռուստաալիքին:
«Դուք պետք է շատ հստակ հասկանաք, որ սա, իհարկե, նախադրյալներ ունի, բայց հիմա, կարծում եմ, դա այն հարցը չէ, որ կարելի է քննարկել։ Մենք պետք է կանխենք պատերազմը: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ Ուկրաինայի զարգացման հեռանկարները լավ լինեն»,- ասել է Շոլցը։
Ինչ վերաբերում է ուկրաինական հայտին, Գերմանիայի կանցլերն ասել է, որ նախատեսվում է նախ «կոնկրետ օգնություն» կազմակերպել Ուկրաինայի համար։
Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ն երբեք չի պլանավորել հրթիռներ տեղակայել Ուկրաինայում։