Սաուդյան Արաբիայի թագաժառանգը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ
Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ, հայտնում է Saudi Press Agency-ն։
Արքայազնն Էր Ռիադի աջակցությունն է հայտնել ուկրաինական ճգնաժամի թուլացմանն ուղղված բոլոր միջոցներին, ինչպես նաև հաստատել է թագավորության պատրաստակամությունը՝ հանդես գալ որպես միջնորդ բոլոր շահագրգիռ կողմերի միջև՝ քաղաքական կարգավորման նպատակով:
Բացի այդ, նա Զելենսկիին խոստացել է, որ Սաուդյան Արաբիայի իշխանությունները, հումանիտար նկատառումներից ելնելով, երեք ամսով կերկարաձգեն բոլոր ուկրաինացի զբոսաշրջիկների և բնակիչների մուտքի արտոնագրերը, ովքեր ներկայումս գտնվում են թագավորությունում։