Մենք ու դուք հաղթելու ենք. Բլինկենը դիմել է ուկրաինացիներին
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը տեսաուղերձ է հրապարակել ուկրաինացիներին, որում նշել է նրանց անհավանական վճռականությունն ու քաջությունը։
«Ուկրաինացի ժողովուրդ, թույլ տվեք միայն ասել, որ դուք ոգեշնչում եք աշխարհին։ Մենք դա զգում ենք աշխարհի բոլոր անկյուններում: Մենք տեսնում ենք ձեր անհավանական քաջությունը, ձեր տոկունությունը, ձեր վճռականությունը: Դա ոգեշնչող է»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը։
Բլինկենի խոսքով՝ ուկրաինացիներն ամրապնդում են Արևմուտքի հավատը ժողովրդավարության, ազատության, ագրեսիան հաղթելու աշխարհի կարողության նկատմամբ:
«Մենք դա հաստատում ենք, քանի որ դուք հաստատում եք դա։ Դուք դա ցույց եք տալիս ամբողջ աշխարհին։ Եվ ամբողջ աշխարհը ձեզ հետ է: Պահպանեք հավատքը, մենք նույնը կանենք: Եվ վերջում մենք ու դուք հաղթելու ենք»,- ասաց նա։