Պենտագոնը նշել է, թե քանի հրթիռ է Ռուսաստանն ուղարկել Ուկրաինայի ուղղությամբ
Պենտագոնն ուշադիր հետևում է ինչպես Ռուսաստանի, այնպես էլ նրա դաշնակից Բելառուսի կողմից Ուկրաինայի ուղղությամբ արձակված հրթիռներին։ Հրթիռների հինգերորդ մասը, որոնք արդեն խոցել են Ուկրաինայում բնակելի շենքերը, ռազմական օբյեկտները և ենթակառուցվածքները, արձակվել են Բելառուսի տարածքից։ Այս մասին հայտնում է CNN-ը։
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ պատերազմի առաջին շաբաթվա ընթացքում Ուկրաինայի ուղղությամբ արդեն արձակված 480 հրթիռներից 70-ն արձակվել են Բելառուսից։
Պենտագոնի ներկայացուցիչը հայտնել է, որ Ռուսաստանը ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր 480 հրթիռ է արձակել: Դրանցից 230 հրթիռ արձակվել է շարժական կայաններից, որոնք ռուսական զորքերը մատակարարել են Ուկրաինա։ Եվս 160 հրթիռ արձակվել է Ռուսաստանից, 70-ը՝ Բելառուսից և 10-ը՝ Սև ծովում ռուսական նավատորմի նավերից։