Նման հրետակոծությունը հղի է Չեռնոբիլի աղետի կրկնությամբ. Եվրոպան հիմա պետք է արթնանա. Զելենսկի
Ուրբաթ՝ մարտի 4-ի գիշերը, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսաուղերձ է հղել ամբողջ աշխարհին՝ կապված Զապորոժիեի ատոմակայանի ռուսական հրթիռակոծության և դրա տարածքում բռնկված հրդեհի հետ, գրում է Deutsche Welle-ն։
Ուկրաինական պետության ղեկավարն ասել է, որ ռուս զինվորականները ճշգրիտ հարվածներ են հասցնում կայանին, և, ըստ ամենայնի, հատուկ են պատրաստվում նման հարձակման։
Զելենսկին զգուշացրել է, որ նման հրետակոծությունը հղի է Չեռնոբիլի աղետի կրկնությամբ։ «Եվրոպան հիմա պետք է արթնանա»,- ասել է նա: