Զապորոժիե ԱԷԿ-ի էներգաբլոկները մնում են անձեռնմխելի
Զապորոժիե ԱԷԿ-ի էներգաբլոկները մնում են անձեռնմխելի, ռադիացիոն վիճակի փոփոխություններ այս պահին չեն գրանցվել։ Այժմ Զապորոժիեի ԱԷԿ-ի տարածքը գրավել են Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը, հայտնում է ՈՒՆԻԱՆ-ը՝ Ուկրաինայի միջուկային կարգավորման պետական մարմնին հղումով։
«Էներգաբլոկները պահպանում են իրենց ամբողջականությունը, կան վնասներ թիվ 1 էներգաբլոկի ռեակտորի խցիկի շենքին, որոնք չեն ազդում էներգաբլոկի անվտանգության վրա: Այս պահին ռադիացիոն վիճակի փոփոխություններ չեն գրանցվել»,- ասվում է զեկույցում։