ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ
Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով ԱՄՆ-ի առևտրի նախարարությունը ներմուծում է արտահանման վերահսկողության ավելի կոշտ ռեժիմ Ռուսաստանի հետ կապված 91 կազմակերպությունների և անհատների համար։ Այս մասին ծանուցումը մուտքագրվել է Դաշնային ռեգիստրի էլեկտրոնային տվյալների բազայում:
«ԱՄՆ կառավարությունը կարծում է, որ այդ կազմակերպությունների գործունեությունը հակասում է ԱՄՆ արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության շահերին։ Նրանք մասնակցել են, նպաստել կամ այլ կերպ աջակցել Ռուսաստանի անվտանգության ծառայություններին, ռազմական և պաշտպանական ոլորտներին, ինչպես նաև ռազմական և պաշտպանական հետազոտություններին ու զարգացմանը»,- ՏԱՍՍ-ին հայտնել են ԱՄՆ առևտրի նախարարությունից։
Նշվում է, որ արտահանման սահմանափակումների ցանկում ընդգրկված սուբյեկտների մեծ մասը՝ 81-ը, «գրանցված են կամ տեղակայված են Ռուսաստանում»։