Լևոն Սահակյանն ընտրվել է ԿԲ Խորհրդի անդամ
Ազգային ժողովում ավարտվեց Կենտրոնական բանկի Խորհրդի անդամի ընտրության գաղտնի քվեարկությունը։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այդ պաշտոնում առաջադրել էր Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի դասախոս Լևոն Սահակյանի թեկնածությունը։
107 պատգամավորից քվեարկել է 70-ը, որոնցից 69-ը հավանություն է տվել Սահակյանի թեկնածությանը, և միայն 1-ն է «դեմ» քվեարկել։