Վերջին շաբաթվա ընթացքում Զելենսկի նկատմամբ առնվազն երեք մահափորձ է իրականացվել․ The Times
The Times-ը հայտնում է, որ վերջին շաբաթվա ընթացքում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի դեմ առնվազն երեք մահափորձ է տեղի ունեցել:
Նշվում է, որ Ուկրաինայի նախագահին սպանելու համար ուղարկվել են երկու տարբեր խմբեր՝ «Վագներ» խմբավորման վարձկանները և չեչենական հատուկ ջոկատայինները։
Ամեն անգամ մահափորձերը խափանվել են Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության կողմից։