Ռուսաստանն աստիճանաբար նվազեցնում է պահանջները․ Ալեքսեյ Արեստովիչ
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչն ասում է, որ պատերազմը դադարեցնելու շուրջ բանակցությունների ընթացքում Ռուսաստանը նվազեցնում է իր պահանջներն Ուկրաինայի նկատմամբ։ Այս մասին գրում է Korrespondent.net-ը։
Նա համոզված է, որ Ռուսաստանի Դաշնությունը չի կարող ռազմական ճանապարհով հասնել քաղաքական նպատակներին։
Արեստովիչը նաև հաստատեց, որ նախօրեին տեսական համաձայնություն է ձեռքբերվել մարդասիրական միջանցքների և ավտոշարասյուների մասին, քանի որ քաղաքացիական բնակչության անվտանգությունը թիվ 1 առաջնահերթությունն է: