Ռուսական բանակի մասին կեղծ լուրեր տարածողներին պատժելու օրինագիծը հաստատվել է Պետդումայի կողմից
ՌԴ Պետդուման միաձայն և անմիջապես երեք ընթերցմամբ հավանություն է տվել Քրեական օրենսգրքում կատարված փոփոխություններին։ Այժմ Ուկրաինայում «ռազմական գործողության» մասին իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ տարածելու, պատժամիջոցների կոչերի և ռուսական բանակը վարկաբեկելու համար քաղաքացիները կարող են մինչև 15 տարվա ազատազրկման ենթարկվել։ Այս մասին գրում է Korrespondent.net-ը։
-Գիտակցաբար կեղծ կեղծիքների համար նախատեսված է 700 հազարից մինչև 1,5 միլիոն ռուբլի տուգանք կամ մինչև երեք տարվա ազատազրկում։
-Դիտավորյալ կեղծիքներ տարածելու համար, որոնք առաջացրել են լուրջ հետևանքներ՝ 10-ից 15 տարվա ազատազրկում է նախատեսվում։
-Ռուսաստանի շահերը պաշտպանելու, խաղաղություն և անվտանգություն պահպանելու համար ռուսական զորքերի գործողությունը կանխելու կամ վարկաբեկելու կոչերի համար նախատեսվում է տուգանք՝ 100 000-ից մինչև 300 000 ռուբլի կամ մինչև երեք տարի ազատազրկում։
-Բանակի գործունեության խոչընդոտելու կամ վարկաբեկման կոչերի համար, որոնք լուրջ հետևանքներ են առաջացրել նախատեսվում է տուգանք՝ 300 հազարից մինչև 1 միլիոն ռուբլի կամ մինչև հինգ տարի ազատազրկում։
-Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու կոչերի համար՝ տուգանք մինչև 500 հազար ռուբլի կամ մինչև երեք տարվա ազատազրկում։