Ստոլտենբերգն ասել է, որ ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հակամարտության կողմ չէ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշինքն Ուկրաինայի տարածքում հակամարտող կողմ չէ։ Այս մասին գրում է TACC գործակալությունը։
Եվրաատլանտյան դաշինքի ներկայացուցիչն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն չի ձգտում պատերազմի Ռուսաստանի Դաշնության հետ, այլ կավելացնի իր ներկայությունը նրա սահմաններին։
«Մենք պետք է համոզվենք, որ թյուրիմացություններ չլինեն, որ մենք պաշտպանում ենք դաշնակիցներին: Ուստի մենք ուժեղացրել ենք մեր ներկայությունը դաշինքի արևելյան հատվածում»,- ասել է Ստոլտենբերգը։
Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել էր, որ այս պահին հիմքեր չի տեսնում դաշինքի «միջուկային ուժերի» պատրաստվածության մակարդակը բարձրացնելու համար։