Որոշ ուժեր փորձում են Բելառուսին ներքաշել Ուկրաինայում ռազմական գործողությունների մեջ․ Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հերթական անգամ հայտարարել է, որ հանրապետությունը չի մասնակցում Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությանը։
Լուկաշենկոյի խոսքով՝ որոշ ուժեր փորձում են Բելառուսին ներքաշել Ուկրաինայում ռազմական գործողությունների մեջ, սակայն բելառուսները չպետք է անհանգստանալու պատճառ ունենան։
«Բանակը ոչ մի մասնակցություն չի ունեցել Ռուսաստանի հատուկ գործողությանը և «չի պատրաստվում մասնակցել»։ Լուկաշենկոն վստահեցրել է, որ դրա անհրաժեշտությունը չկա։