Ռուսական գրեթե ողջ բանակը նետվել է մեր ժողովրդի դեմ․ Զելենսկի
Ռուսաստանն օգտագործում է զինված ուժերի գրեթե բոլոր հնարավորությունները, Ուկրաինայի տարածք է բերել իր բանակի գրեթե ողջ անձնակազմը, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Այս մասին հայտնում է РБК-Украина-ն՝ հղում անելով ուկրաինական պետության ղեկավարի ճեպազրույցին։
«Ուկրաինայի քաղաքացիներ, թշնամին իր զորքերի բացարձակ մեծամասնությունը մտցրել է մեր պետության տարածք: Ռուսական գրեթե ողջ բանակը նետվել է մեր ժողովրդի դեմ, բայց ուկրաինացիների հերոսական դիմադրությունը փրկել է մեր երկիրն այս ներխուժումից»,- ասել է Զելենսկին։