Մոլդովայի վրայով թռիչքների արգելքը երկարացվել է
Մոլդովայի վրայով թռիչքների արգելքը երկարացվել է մինչև Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով սահմանված արտակարգ դրության ավարտը, հայտարարել է հանրապետության փոխվարչապետ, ենթակառուցվածքների նախարար Անդրեյ Սպինուն։
Փետրվարի 24-ին Մոլդովայի խորհրդարանը 60 օրով արտակարգ դրություն է հայտարարել Ուկրաինայում ստեղծված իրավիճակի և Մոլդովայի անվտանգությանը սպառնացող վտանգների պատճառով։
Նույն օրը հանրապետությունը փակել է իր օդային տարածքը մինչև մարտի 4-ը։