Պուտինը կոչ է արել հարևան երկրներին չսրել լարվածությունը և չվատթարացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ որքան էլ դժվար լինի, Ռուսաստանը կշարունակի իր զարգացումը, տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքները կամրապնդվեն ողջ երկրում։
«Որքան էլ դժվար լինի, մենք անպայման կշարունակենք մեր զարգացումը, կուժեղացնենք տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքները ողջ երկրում»,- ասել է ՌԴ նախագահը, մեջբերում է ՏԱՍՍ-ը։
Ռուսաստանի Դաշնության նախագահը նաև կոչ է արել հարևան երկրներին չսրել լարվածությունը և չվատթարացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ։