Զապորոժիեի ատոմակայանը լիովին չի վերահսկվում ռուսական զորքերի կողմից
Էներգոդարում տեղակայված Զապորոժիեի ատոմակայանը լիովին չի վերահսկվում ռուսական զորքերի կողմից։ Այս մասին մարտի 4-ին կայացած ճեպազրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Օլեքսիյ Արեստովիչը, հայտնում է Գորդոնը։
Արեստովիչը նշել է, որ հենց Զապորոժիեի շրջանում ռուսական զորքերը հասել են Ուկրաինայում հարձակման բոլոր ուղղություններից ամենամեծ հաջողությանը։