Արդյոք Պուտինը պատրաստ է բանակցել Զելենսկիի հետ․ պարզաբանում է Պեսկովը
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, թե արդյոք երկրի ղեկավար Վլադիմիր Պուտինը պատրա՞ստ է հանդիպել իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկիի հետ՝ նախօրեին կայացած ռուս-ուկրաինական բանակցությունների երկրորդ փուլից հետո։ Այս մասին գրում է Gazeta.ru-ն։
«Երեկ կայացավ բանակցությունների երկրորդ փուլը. հիմա այս բանակցությունների հերթն է։ Պատվիրակությունների համար հնարավորություն կա հստակ, առանց ավելորդ միջնորդների միմյանց փոխանցել իրենց դիրքորոշումների բոլոր տարրերը։ Մեր դիրքորոշման տարրերը ներկայացվել են ուկրաինական կողմի ուշադրությանը»,- ասել է Կրեմլի խոսնակը։
Լրագրողների այն հարցին, թե արդյոք Պուտինը նախատեսում է բանակցություններ վարել նախագահ Ջո Բայդենի հետ, Պեսկովը բացասական պատասխան է տվել։ Նա ընդգծել է, որ այժմ ԱՄՆ-ին դժվար թե կարելի է անվանել Ռուսաստանի Դաշնության գործընկեր։ Միաժամանակ մամուլի քարտուղարը նշել է, որ ուղիղ բանակցությունները կհեշտացնեն, որպեսզի իրենք հեշտ փոխանցեն ռուսական կողմի փաստարկներն ու Ուկրաինայում ռազմական գործողության էությունը։
Հիշեցնենք, որ երեկ՝ մարտի 3-ին, կայացել է Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների բանակցությունների երկրորդ փուլը: