Մանրամասներ՝ Պուտին-Լուկաշենկո հեռախոսազրույցից
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բելառուսի իր գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Ուկրաինայում հատուկ գործողության հարցը։ Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Կրեմլի կայքին։
«Քննարկվել է Դոնբասի խաղաղ բնակչության պաշտպանության համար Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության ընթացքը։ Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ գործողության խնդիրները, որն իրականացվում է ըստ պլանի, լուծվում են և ամբողջությամբ կավարտվեն»,- ասվում է հայտարարության մեջ։
Ըստ մամուլի ծառայության՝ Բելառուսի նախագահն աջակցել է ռուս զինվորականների մասնակցությամբ ընթացող գործողությանը։
Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի նախագահներն անդրադարձել են նաև Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև նախորդ օրը՝ Բելառուսում տեղի ունեցած բանակցությունների երկրորդ փուլին վերաբերող որոշ հարցերի։