Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Հասարակություն

Հայկական բանակը փայլուն կատարեց իր առաքելությունը. Սեյրան Օհանյանը ամփոփեց տարին

2015 թվականին Հայկական բանակը փայլուն կատարեց իր առաքելությունը: Այս մասին Ամանորի իր շնորհավորական ուղերձում նշել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Շնորհավորում եմ բոլորիդ գալիք Ամանորը, մաղթում առողջություն, երջանկություն, նորանոր հաջողություններ, իսկ առաջին հերթին մաղթում եմ ամենաթանկը՝ խաղաղություն:

2015 թվականին Հայկական բանակը փայլուն կատարեց իր առաքելությունը՝ զինված դիմակայության պայմաններում պաշտպանելով Հայրենիքի սահմանները: Մենք կթերթենք Հայկական բանակի տարեգրության եւս մի էջ, որը լի էր հերոսականությամբ, աննախադեպ մեծ թվով դիվերսիոն խմբերի ջախջախելով, դժբախտաբար, նաեւ անդառնալի կորուստներով, որոնք բոլորս ենք սգում, եւ հիմա հոգով ու սրտով պիտի զոհված զինծառայողների հարազատների հետ լինենք:

Միմյանց Նոր տարին շնորհավորելիս պիտի բաժակ բարձրացնենք նաեւ Հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված զինվորների ու սպաների համար, իսկ Սուրբ Ծննդյան տոնին մեկական մոմ վառելով պիտի խոնարհվենք մեր որդիների ու եղբայրների պայծառ հիշատակի առջեւ եւ «Հավերժ փառք ու պատիվ» տանք նրանց:

Մենք հրաժեշտ ենք տալիս մի թվականի, երբ զինադադարի հաստատումից ի վեր հակառակորդն առաջին անգամ, եւ կարծում եմ, նաեւ արտաքին հրահրմամբ, կիրառեց հրանոթներ, տանկեր ու թուրքական արտադրության համազարկային կրակի հրթիռային կայանքներ: Փոխարենը ստացավ վճռական պատասխան, եւ միշտ այդպես կլինի, մինչեւ բոլոր կարճամիտները հասկանան, որ մեզ հետ չեն կարող ուժի լեզվով խոսել, ինչպես ի զորու չեղան Արցախյան ազատամարտի տարիներին: Իսկ դրա ամենամեծ գրավականը միասնությունն ու հանդուրժողականությունն են, որոնք պիտի փայփայենք ու պահպանենք: Այս ամենին զուգընթաց, խոշոր առաջընթաց արձանագրեցինք զինված ուժերի հզորացման եւ սահմանների պաշտպանության ամրապնդման գործում. մեծ աշխատանքներ իրականացվեցին մարտական հերթապահության անվտանգության ու մարտական պատրաստականության բարձրացման ասպարեզներում, շարունակվեցին առաջնագծի ինժեներական կահավորման արդիականացումն ու զորանոցային շինարարությունը, իսկ բազմաթիվ զինծառայողներ Ամանորը դիմավորում են նոր բնակարաններում:

Պաշտպանության ռազմավարական վերանայման արդյունքում մշակվեցին 2016-2020 թվականներին զինված ուժերի զարգացման պլանը եւ սպառազինության ու ռազմական տեխնիկայի զարգացման պետական ծրագիրը, որոնց շնորհիվ կապահովվեն զինված ուժերի կայուն զարգացումը, համալրումը ժամանակակից սպառազինությամբ եւ տեխնիկայով, իսկ իրադրության ցանկացած զարգացման դեպքում կերաշխավորվորվի սահմանների անձեռնմխելիության ապահովումը: Լուրջ քայլեր կատարվեցին բարեվարքության ու բանակի նկատմամբ հասարակական վերահսկողության ընդլայնման, փողոցային բարքերի եւ կոռուպցիոն երեւույթների նվազեցման, գնումների գործընթացի ու զորակոչի թափանցիկության ապահովման, աճող սերնդի հայրենասիրական դաստիարակության ասպարեզներում:

Լայն տարածում գտավ «Փոքր ուժերով մեծ խնդիրների լուծման» սկզբունքը, որը, զուգորդվելով «Հրամանատրում առաջադրանքի միջոցով» ղեկավարման հայեցակարգի հետ, էապես մեծացրեց ստորաբաժանումների հրամանատարների ինքնուրույնությունն ու նախաձեռնողականությունը, եւ թույլ տվեց կասեցնել հակառակորդի բոլոր ոտնձգությունները:

Պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման ողջ համակարգի մասնակցությամբ տեղի ունեցավ «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունը, Հայաստանում առաջին անգամ անցկացվեցին ՀԱՊԿ անդամ պետությունների հավաքական խաղաղարար ուժերի «Անքակտելի եղբայրություն-2015» համատեղ զորավարժությունը եւ «Միություն-2015. Հաղթանակի ժառանգորդները» պատանեկան միջազգային ռազմամարզական հավաքը:

Այս ամենին զուգընթաց, միջազգային ասպարեզում ապահովվեց դաշնակցային եւ գործընկերային հարաբերությունների՝ որպես արտաքին անվտանգության ռազմաքաղաքական բաղադրիչի, համաչափ զարգացումը՝ ամրապնդելով անվտանգության միջազգային երաշխիքների փոխլրացնող համակարգը, ինչը լայն հնարավորություններ ստեղծեց զինված ուժերի՝ որպես միջազգային հուսալի գործընկերոջ, զարգացման եւ միջազգային ինտեգրման համար: Ավելին՝ մեր ռազմաքաղաքական դաշինքում՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանը ստանձնեց նախագահողի գործառույթները, ամրապնդվեց ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցությունը ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ, նոր որակներ ստացավ սերտ գործընկերությունը ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի, Չինաստանի, եվրոպական եւ տարածաշրջանային գործընկերների, հատկապես Իրանի եւ Լիբանանի հետ: Հայ խաղաղապահները շարունակեցին իրենց ներդրումը ՄԱԿ-ի եւ ՆԱՏՕ-ի առաքելություններում՝ Լիբանանում, Աֆղանստանում, Կոսովոյում եւ Մալիում:

Իսկ 2016 թվականին, որը Հայկական բանակում ես հայտարարել եմ «Հրամանատարական պատրաստության տարի», զինված ուժերը կղեկավարվեն «Պատրաստված հրամանատար, արհեստավարժ բանակ, ապահով հայրենիք» կարգախոսով:

Սիրելի հայրենակիցներ,

ես չեմ կարող խոստանալ, որ հակառակորդն այլեւս չի դիմի նոր ոտնձգությունների, բայց հավաստիացնում եմ, որ ամեն ինչ կարվի առաջնագծում զինծառայողների անվտանգության ապահովմանը զուգընթաց՝ պաշտպանված Հայրենիք ունենալու համար: Մեզ ոչ ոք խաղաղություն չի նվիրելու, բայց հավատացեք, որ մեր տասնութ, քսան տարեկան որդիները վերջնականապես ամրագրելու են մեր հաղթանակը: Այն մեզնից երբեք ոչ ոք խլել չի կարող:

Փա´ռք ու պատի´վ Հայրենիքի սահմանները պահած ու պաշտպանած, Հայրենիքի համար իրենց կյանքը նվիրաբերած բոլոր նահատակներին` Արցախյան ազատամարտից մինչ այսօր:

Փա´ռք ու պատի´վ հայ ժողովրդին եւ սահմանամերձ բնակավայրերի շինականներին:

Փա´ռք ու պատի´վ խրամատներում կանգնած հայ զինվորին եւ Հայկական բանակին:

Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ: