Սամվել Կարապետյանը հայտարարել է ընդդիմադիր ուժերի համախմբման մասին (տեսանյութ)
Իրավական «բեսպրեդել». ինչպե՞ս են փորձում «մարսել» ընտրական խախտումները. «Փաստ»Վերասոցիալականացման ավելի արդյունավետ համակարգ և պայմանական վաղաժամկետ ազատման նոր մոտեցումներ Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան «Միասնության թեւեր»-ը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ԱԱ-2026․ Պորտուգալիա-Կոնգո հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 1:1 ԿԸՀ-ն ևս 2 պատգամավորի թեկնածուների վերաբերյալ միջնորդություններ է բավարարել «Արցախֆրուտ» ՓԲԸ-ի կողմից որոշակի դրամական միջոցներ փոխանցվել են ինձ. Աշոտ Դանիելյան ԱՄՆ-ում դատարանը երեք ցմահ ազատազրկման է դատապարտել 8 կնոջ սպանած սերիական մարդասպանին Մեծ յոթնյակը համաձայնության է եկել Ուկրաինային զենքի մատակարարումները մեծացնելու հարցում. Մակրոն Մոսկվայի մարզում թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվել. երկու մարդ զոհվել էԱՄՆ-ն հրապարակել է Իրանի հետ փոխըմբռնման հուշագրի պաշտոնական տեքստըՓաշինյանը բացեց Պանդորայի արկղը, որի պարունակությունն Ադրբեջանն օգտագործում է Փաշինյանի դեմ«Անկախ դիտորդ»-ը կոչ է անում 3 տեղամասերի ընտրողներին պաշտպանել իրենց ընտրական իրավունքըԹրամփը՝ Իրանի դեմ պատերազմի մասին. ԱՄԷ-ն ռումբեր էր նետումՄեկնարկում է պետական հանրակրթական դպրոցներ գործուղվող տնօրենի հավակնորդների հայտերի ընդունումըԿԸՀ-ն բավարարեց դատախազի միջնորդությունը՝ Ռուսլան Բարսեղյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուՀայաստանի խորհրդարանում Լեռնային Ղարաբաղի դրոշների առկայությունը Փաշինյանը պատերազմի սպառնալիք է համարումԻրանի համար 300 միլիարդ դոլարի հիմնադրամ է բացվումԹրամփը դրական է գնահատել Պուտինի և Զելենսկու հետ բանակցությունները G7-ի շրջանակներումԱրքայության մասին ուսուցումը – Պետության տեսիլքի և վարքագծի գաղափարականի առաջմղումը«Ռեալի» պաշտպան Ալվարո Կարերասը կարող է համալրել «Չելսիի» շարքերըՄուսալեռում բախվել են «Opel Astra»-ն և բեռնատար «Գազել»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է դաշտումԿաթողիկոսն անդրադարձել է Եկեղեցի-պետություն հարաբերությունների ներկա իրավիճակինՈւզբեկստանի ԵԱՏՄ-ին անդամակցության հարցը կարող է քննարկվել արագացված կարգովԼեհաստանը և Գերմանիան պաշտպանական համաձայնագիր են ստորագրելՔրեական ոստիկանները հայտնաբերել են ավելի քան 60 գրամ մեթամֆետամին. 31-ամյա տղամարդը ձերբակալվել էՀԷՑ-ի օտարման վերաբերյալ արբիտրաժային վարույթը կրում է բացառապես դատավարական բնույթ․փաստաբանական թիմ ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության համար ընտրություն անցկացնելու մասինՎանաձորում 7 տարեկան երեխայի մահվան պատճառ դարձաձ խողովակը վաղը կապամոնտաժենՌոնալդոն մեծագույններից մեկն է, սակայն նա առաջին տեղում չէ. սա ընդամենը վիճակագրություն է․ ՄեսսիՌուսաստանի դեսպանը պարգևատրել է հայաստանցի երիտասարդ ակտիվիստներինՄարիխուանա, կաթուցիչներ ու դանակ. ինչ է հայտնաբերվել Երևանում պարեկների գիշերային շրջայցերի ժամանակԱռևանգված ժողովրդավարություն. Հայաստանի կեղծված խորհրդարանական ընտրությունները․ Հարութ ՍասունյանԴավիթ Ղազինյանը ձերբակալվել էՀայաստանի հավաքականը հաղթեց Ադրբեջանին՝ 3։0Վաղը լույս չի լինի Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումՔանի ես վարչապետ եմ ջախջախելու եմ․ այն քաղաքացիները, ովքեր համաձայն չեն դրան, թող փողոց դուրս գան՝ հեղափոխության, այսօրվանից դուրս եկեք փողոց․ ՓաշինյանՆԱՏՕ-ն զորավարժություն է անում՝ Կալինինգրադի մարզի դեմ հնարավոր հարձակողական գործողությունների շրջանակներումՀայաստան էին այցելել ԱՄՆ մարզական բանագնացներ, անվասայլակով բասկետբոլիստներ՝ Ռոզ Հոլերմանն ու Սթիվ ՍերիոնՀԾԿՀ-ն ազատականացնում է էլեկտրականության բաշխման ցանցին միացման գործընթացըՁերբակալվել է գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդը (տեսանյութ)Al Arabiya-ն հրապարակել է ԱՄՆ-Իրան 14 կետանոց համաձայնագրի պատճենըԱրա՛, Գագոյի մենակ թևը մեջքիցդ հաստ ա, դու կարա՞ս Գագո չոքացնես. Հակոբկոխյան (տեսանյութ)Ռոբերտ Քոչարյանն առնչություն չունի 2004-ի գործարքի հետ․ գործընթացում որևէ կրիմինալ չկա. ՕրբելյանՊարտքի բարձր մակարդակի սպասարկման բեռը` մտահոգիչ գործոն. «ԼՈւՅՍ» հիմնադրամԱՄՆ-Իրան համաձայնագիրը կընդգրկի Իսրայելը, Լիբանանը և Պարսից ծոցը. Վենս
Ո՞ւր են «թթու խոսք» ասողները. ՔՊ-ն զգում է ընդդիմության բացակայությունը
Ընդդիմադիրները վախկոտ են, հիասթափված եմ․ պաշտոնի սիրահար են՝ նրանք Նիկոլին հանո՞ղ են․ Հակոբկոխյան (տեսանյութ)Պաշտոնապես սկսվեց հայ–ամերիկյան «Արծիվ գործընկեր 2026» զորավարժությունը
Մամուլ

«Մեր խնդիրը նախևառաջ ներքին է՝ ադեկվատ, նաև ինքնուրույն գործող իշխանության բացակայությունը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

«Այն, ինչ մենք անվանում ենք ռուս-ուկրաինական ռազմաքաղաքական բախում, իրականում աշխարհաքաղաքական գործընթացի ամենակիզակետային փուլերից մեկն է: Այն Ռուսաստան-կոլեկտիվ Արևմուտք հակամարտություն է, իսկ կոլեկտիվ Արևմուտք կոչեցյալի մեջ հիմնական շարժիչ ուժը ԱՄՆ-ն է:

Այս մասին «Փաստի» հետ զրույցում նշել է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն՝ անդրադառնալով ռուս-ուկրաինական ռազմական գործողություններին, իրավիճակից բխող իրողություններին: «Իրականում մենք հիմա նոր աշխարհակարգի ձևավորման գուցե վճռորոշ փուլում ենք: Սա մի գործընթաց է, որը տեղի է ունենում դեռ 2000-ականների սկզբներից: Մասնավորապես, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ 2007 թ. Մյունխենի հայտնի ելույթից հետո, երբ նա հայտարարեց նաև, որ ՌԴ-ն փորձում է վերադառնալ գեոքաղաքական մեծ դաշտ՝ որպես աշխարհաքաղաքական տերություն: Այդ պահից սկսվեց նոր աշխարհակարգ ձևավորելու պայքարը»,-ասաց նա՝ շեշտելով, որ ուկրաինական ճգնաժամը, որը պայթեց դեռ 2014-ին, այս համատեքստում հստակ նպատակ ուներ:

«Խնդիր կար թույլ չտալ մեծ Եվրոպայի ձևավորում՝ Վլադիվոստոկից մինչև Լիսաբոն, իսկ նման նախագծի կողմնակիցն էին ինչպես Ռուսաստանը, այնպես էլ ԵՄ հիմնական շարժիչ ուժերը՝ մասնավորապես Գերմանիան, Ֆրանսիան, մասամբ՝ Իտալիան: Բայց ամեն ինչ արվեց, որ այդ նախագիծը իրականություն չդառնա: Ու այդ առումով Ուկրաինան ՌԴ-ի և ԵՄ-ի միջև կամուրջ լինելու փոխարեն կռվախնձոր դարձավ՝ թուլացնելով ԵՄ-ին, խնդիր լինելով նաև ՌԴ-ի համար: Մեծ հաշվով՝ Ուկրաինայում այդ նոր աշխարհակարգի ձևավորման բանավեճին ենք այսօր ականատես լինում, որի հիմնական նպատակը խաղի նոր կանոններ, նոր կարմիր գծեր սահմանելն է»,-ընդգծեց քաղտեխնոլոգը՝ այս համատեքստում հիշեցնելով, որ ռուսները դեռ 2021-ի դեկտեմբերի կեսերին էին ուլտիմատում ներկայացրել Արևմուտքին՝ ինչպես ՌԴ-ի, այնպես էլ Եվրոպայի համար»:

Իսկ ինչպե՞ս կարող է այս ամենն ազդել Հայաստանի վրա, և ո՞րն է մեր հիմնական խնդիրը: Վիգեն Հակոբյանը նախ նշեց, որ այն, ինչ տեղի է ունենում, վերաբերում է աշխարհի բոլոր երկրներին. «Գծվում է նաև ամբողջ աշխարհի անվտանգային համակարգը, որովհետև կյանքը ցույց է տալիս, որ առանց խաղի կանոնների որևէ երկիր անվտանգ իրեն չի կարող զգալ, զարգացման ուղին ևս երաշխավորված չի կարող լինել: Ի դեպ, խաղի կանոնների խախտումը չի արտահայտվում միայն զինված բախումներում: Խոսքը նաև տարբեր ինֆոդեմիաների արդյունքում աշխարհի տնտեսական, քաղաքական վերագծման գործընթացների մասին է: Վառ օրինակ էր պանդեմիան: Մեծ հաշվով, հիբրիդային պայքար է գնում՝ աշխարհի նոր կոնֆիգուրացիան, խաղի նոր կանոնները ձևավորելու համար:Ու այս տեսանկյունից յուրաքանչյուրը փորձում է իր համար առավելագույնը կորզել՝ օգտագործելով բոլոր գործիքները:

Պարզ է նաև, որ այս ամենը պետք է ազդի նաև Հայաստանի վրա՝ հաշվի առնելով, որ մեր երկիրը գտնվում է մի տարածաշրջանում, որն անընդհատ պայթյունավտանգ է: Հայաստանն աշխարհի քարտեզի վրա ամենապայթյունավտանգ կետերից մեկն է: Իսկ բուն Հայաստանը բավականին վերջերս իր թշնամու հետ հակամարտությունն անփառունակ ավարտեց: Հիմա ունենք երկիր, որի ղեկավարությունը, անվտանգության երաշխավոր լինելով հանդերձ, ինքնակամ հրաժարվել է իր հայրենիքի մի մասից՝ անվտանգությունը հանձնելով իր ռազմավարական դաշնակցին: Այս պայմաններում պարզ է, որ ինքն էլ է «վառոդի տակառի» վրա: Իրավիճակը Հայաստանի վրա ուղղակիորեն է ազդելու: Հայաստանին պետք է հետաքրքրի, թե այս ամենն ինչով է ավարտվելու, ՌԴ-ն ինչ հանգրվանի է հասնելու, քանի որ ՀՀ-ն այս աշխարհաքաղաքական հակամարտության մի կողմի՝ ՌԴ-ի ռազմավարական դաշնակիցն է»:

Նրա խոսքով, միևնույն ժամանակ, աշխարհակարգի ձևավորումը զուտ պատերազմի ավարտով չի հանգուցալուծվելու. «Դրան հետևելու են բավականին լուրջ արձանագրումներ, այդ թվում՝ քաղաքական, տնտեսական: Ու նաև այս տեսանկյունից Հայաստանին պետք է հետաքրքրի, թե ինչ ճակատագիր է ունենալու իր ռազմավարական դաշնակիցը: Հաշվի առնենք նաև, որ ՀՀ-ի համար Արևմուտքը ևս թշնամի չէ, առնվազն գործընկեր է, որոշ դեպքերում՝ ռազմավարական գործընկեր: Ազդեցությունն այս իմաստով ևս լինելու է: Եվ եթե որոշ լատինական երկրների այս ամենը կարող է որպես դիտորդ հետաքրքրել, ապա Հայաստանն ողղակիորեն և անուղղակիորեն ներգրավված է այս ամենի մեջ, ու հետևանքներից է կախված, թե որ ուղղությամբ է գնալու: Ու այստեղ դիվանագիտական, քաղաքական մեծ ու ճկուն ունակություններ ունեցող իշխանություն է անհրաժեշտ, որը նաև ունակ է ինքնուրույն մտածել, ինքնուրույն քաղաքականություն վարել: Ու եթե երեք տարի առաջ կարող էինք մտածել, կասկածել, որ այս իշխանությունը ճգնաժամային, անգամ խաղաղ պայմաններում կառավարման ունակություն բացարձակ չունի, ապա կյանքը ցույց տվեց, որ այս իշխանությունը «լուզերների»` անհաջողակների իշխանություն է, որոնց միակ հաջողությունը եղած ընտրազանգվածին մանուպուլ յացիայի ենթարկելու ունակությունն է: Նաև պատմական այս փուլում Հայաստանի բնակչության՝ իր ճակատագիրն իր ձեռքը վերցնելու կամքի բացակայությունը, որը ևս այս իշխանության հաջողությունն է»:

Նրա խոսքով, ամեն դեպքում, այս ամենը չի կարող որևէ առնչություն ունենալ այսօրվա իրավիճակում ադեկվատ գործողություններ և արձագանք տալու անհրաժեշտության հետ. «Այս առումով մեր խնդիրը, բնականաբար, նախևառաջ ներքին է: Մեր խնդիրը, ըստ էության, ադեկվատ, նաև ինքնուրույն գործող իշխանության բացակայությունն է: Ի վերջո, հիմա Հայաստանը, առավել քան երբևէ, արտաքին կառավարման տակ գտնվող երկիր է, ինչը տեղի է ունեցել այսօրվա իշխանության վարած քաղաքականության արդյունքում: Սա պարտության ու այդ պարտությունը կապիտուլ յացիայի փաստաթղթով արձանագրելու հետևանքն է»:

Արձագանքելով իրողությունների նկատմամբ ոչ համարժեք ընկալումներին նաև հասարակության շրջանում՝ քաղտեխնոլոգը մի քանի հանգամանք առանձնացրեց՝ առաջինը մատնանշելով մանիպուլ յացիաների կիրառումը: «Մանիպուլ յացիաների գործիքակազմն օգտագործվում էր տարիներ շարունակ՝ անգամ մինչև 2018-ը: Աստիճանաբար տեղի էր ունենում մի գործընթաց, ըստ որի, Հայաստանում իշխանության պետք է գար մի ուժ, որը 2018-ից հետո պետք է տեղավորվեր աշխարհի նոր վերաբաժանումների սխեմայի մեջ՝ իր ուրույն դերակատարությունն ունենալով մասնավորապես հայ-ադրբեջանական, Արցախյան հակամարտությունում: Այդ իսկ պատճառով, նախապատրաստվում էր մի հասարակություն, որն արժեհամակարգային առումով պետք է հոգներ ավանդական հայ լինելուց:

Պատկերավոր ասած՝ պետք էր ձևավորել հայի մի նոր տեսակ, որը կզբաղվեր ինքնախաբեությամբ, կմտածեր, որ իր հետագա բարեկեցությունը գլոբալիստ դառնալով է պայմանավորված լինելու: Մտցնում էին այն գաղափարը, որ եթե նախկիններին «քշի» ու հարևանների հետ ոչ մի խնդիր չունենա, ապա կսկսի միանգամից որպես եվրոպացի ապրել: Մանիպուլ յացիաների արդյունքում ձևավորվեց հասարակության մի ամորֆ հատված, որը ո՛չ կռվող էր, ո՛չ արժեհամակարգ պահպանող էր ու բացարձակապես պորտաբույծի հոգեբանությամբ սպասելու էր, որ նորերը նախկիններին մերժելուց հետո իրենց փոխարեն ամեն ինչ անելու են»,-ասաց քաղտեխնոլոգը՝ կրկին շեշտելով, որ խոսքը ամբողջ հասարակության մասին չէ: «Վերոնշյալ հատվածն այն աստիճանի է դեգրադացված, որ մտածում է, թե Ռուսաստան-Արևմուտք հակամարտությունն իր հետ որևէ կապ չունի, ինքն ընդամենը թամաշայի կարգավիճակում երկրպագու է: Ու այդ տրամաբանությամբ մի մասը ուկրաինացիներին է փնովում, մյուս մասը՝ ռուսներին՝ ամեն մեկն ունենալով իր «պատճառաբանությունը»:

Պորտաբույծների, դեգրադացված լինելու թերարժեքությամբ տառապող մարդկանց կույտի հոգեբանություն է սա, որոնք որոշ շնչող էակների նման սպասում են, թե, վերջիվերջո, ով է հաղթելու, որ իրենց տիրի: Նույնը վերաբերում է նաև իշխանությանը, որը հասկանում է՝ ուզի, թե ոչ, այս տարածաշրջանում ազդեցության երկու լծակ կա՝ Ռուսաստան և Թուրքիա: Գոյություն ունի նաև երկու սցենար: Հիմա պաշտոնապես որևէ ռեակցիա չտալով, լավագույն դեպքում հերթապահ հայտարարություններ անելով, անգամ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանը տապալելու մեխանիզմով, «մատ ու ուրիշ բան թափ տալով»՝ ամեն ինչ անում են, որ ռուս-արևմտյան բախման շուրջ տեսակետ չարտահայտեն: Այն, ինչ չորեքշաբթի օրը եղավ ԱԺում, արվեց հենց դրա համար: Հենց դա էր մանիպուլ յացիան: Նիկոլ Փաշինյանի այդ պոռթկումը, այդ թատերական ներկայացումն իր պատճառն ուներ: Նա հասկանում էր, որ հարցուպատասխանի ժամանակ գոնե ինչ-որ մի հայտարարություն պետք է անի այդ հակամարտության շուրջ ՀՀ իշխանությունների մոտեցման մասին: Մինչդեռ ամեն ինչ արեց, որ թեման տապալվի, ձևաչափը ևս, ու ինքն էլի հարցից «թռնի»»,- հավելեց Վ. Հակոբյանը:

Նա շեշտեց, որ այս պահվածքը նաև վախերի արդյունք է, քանի որ մոտեցում չունեցող իշխանություն է, որը «նստած է թախտին, սպասում է բախտին». «Այս դեպքում սպասում է, թե ով է իրեն, ի վերջո, տիրանալու: Հասկանում է, որ ռուսների հաղթելու դեպքում պետք է ռուսական նախագծերում ընդգրկվի: Եթե ռուսները չեն հաղթում, արդեն ավելի հիպեր տեմպերով կփորձի մտնել թուրք-ադրբեջանական- անգլիական նախագծերի մեջ: Մեծ հաշվով, բախտին տրվելու այն իներտությունը, որը կա հասարակության վերոնշյալ հատվածի մոտ, բնորոշ է նաև իշխանությանը: Բարեբախտաբար, այդ մոտեցումը ամբողջ հասարակությանը չի վերաբերում, ավելին՝ աստիճանաբար սկսում է փոխվել ու պակասել»»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում