Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Մամուլ

«Փոթորիկ մի բաժակ ջրում». ինչի՞ց են ոմանք այսքան հուզվել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

«Պետական գնումները միշտ էլ հետաքրքրության առարկա են եղել, քանի որ պետական միջոցների արդյունավետ տնօրինումը հանրային վերահսկողության կարիք ունի։ Եվ ցանկացած պետության համար կարևոր է, որ քաղաքացիները հետևեն, որպեսզի իրենց վճարած հարկերը նպատակային ու թիրախային օգտագործվեն։ Վերջերս մեծ աղմուկ բարձրացավ կապված այն իրողության հետ, որ պետական համակարգի որոշակի հատվածի պահանջները բավարարելու նպատակով «Տոյոտա Երևան» ընկերության հետ մեքենաներ մատակարարելու պայմանագիր է կնքվել։

Առաջին հայացքից կարող է թվալ, թե աղմուկ բարձրացնելու որևէ պատճառ չկա, ամեն տարի պետական տարբեր օղակների հետ կապված բազմաթիվ գնումներ են կատարվում։ Բացի դրանից, առաջին անգամը չէ, որ պետական կարիքների համար մեքենաների գնում է կատարվում «Տոյոտա Երևան» ընկերությունից, առավել ևս, եթե հաշվի առնենք այդ մեքենաների բարձր որակը։ Բանն այն է, որ պետական նպատակների համար, ավելի կոնկրետ՝ ոստիկանության համար մեքենաներ ձեռք բերելու հարցում այս իշխանությունները նախընտրությունը տվել էին միանգամայն այլ մակնիշի մեքենաների՝ առանց կարևորելու դրանց տեխնիկական բնութագրերը, թե որքանով են որակով, ինչքանով կարող են դիմանալ ծանրաբեռնվածությանը Հայաստանի պայմաններում։ Ավելի պարզ ասած՝ իշխանությունները, իրենց սովորության համաձայն, գրեթե ամեն ինչ քաղաքականացնում են, նույնիսկ պետական գնումները։

Բանն այն է, որ «Տոյոտա Երևան» ընկերությունը, թեկուզ փոքր մասնաբաժնով, բայց կապվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի անվան հետ: Դե, այս իշխանության համար ինչ կարևոր է մրցույթը, գին-որակ հարաբերակցությունը, էականը մեկն է՝ նեղ քաղաքական, նեղ անձնական մոտեցումները: Սակայն հարցն այն է, որ ձեռք բերված այդ մեքենաները, ինչպես նշում են ԶԼՄ-ները, իսկ պատկան մարմինները չեն հերքում, ցույց տվեցին, որ պետության համար լրացուցիչ բեռ են ստեղծում, և նրանց շահագործումը պետական միջոցների խնայման տեսանկյունից ուղղակի արդյունավետ չէ։ Այսինքն, պարզ ասած, այդ մեքենաներն այդքան էլ որակով չեն կամ գոնե հարմար չեն Հայաստանի պայմաններին։

Եվ փաստացի ստացվում է, որ այդ մեքենաների ձեռքբերումն ուղղակի աննպատակահարմար է, և իշխանությունները պարզապես փաստի առաջ են կանգնել։ Մենք ունենք տեղեկություններ, որ պետական համակարգի համապատասխան օղակներում հասկացել են, որ տուրք տալով վերևից եկող քաղաքական ամբիցիաներին՝ առաջին հերթին տուժել է իրենց կառույցի բնականոն աշխատանքը։ Թերևս դրանով է պայմանավորված, որ հաջորդ մրցույթի արդյունքում պայմանագիր է կնքվել արդեն «Տոյոտա Երևան» ընկերության հետ՝ հաշվի առնելով, որ համանուն մակնիշի մեքենաները բավականին որակով են և երկար են ծառայում։ Պետական համակարգում խոսում են, թե փաստացի «Տոյոտայի» հայաստանյան ներկայացուցիչը փրկել է իրավիճակը։ Արդյունքում ընտրությունը կանգնել է պետական միջոցների օգտագործման տեսանկյունից շատ ավելի արդյունավետ տարբերակի վրա։

Սակայն ուշագրավ է որոշ շրջանակների հիստերիան այս թեմայի հետ կապված: Ավելին, տարածվող բամբասանքներն ու ասեկոսեները հիմնականում զավեշտի ժանրից են, որովհետև, օրինակ՝ ամենավառ երևակայությամբ հանդերձ, դժվար է պատկերացնել, որ Քոչարյանների ընտանիքի հետ կապվող որևէ կազմակերպություն հանկարծ գործարքի մեջ մտնի գործող իշխանությունների հետ։ Իսկ թե ինչու են նշյալ շրջանակները այդքան ծանր տանում մեքենաներ ձեռք բերելու այս թեման ու փորձում հիմարություններ տարածել, թերևս խորքային պատճառներ ունի. հնարավոր է, որ սա հենց նրանց գործն է, որ «քաշել են» պետությանը, իսկ հիմա հայտնվել են ծանր վիճակում։ Ավելին, առաջիկայի համար որևէ կերպ նման գործարքների մեջ ներքաշվելու ու լոբբինգի հեռանկար չունեն:

Բացի դրանից, հերթական անգամ ցեխ շպրտելու և սևացնելու առիթն է ընձեռվել։ Թեպետ, եթե անկեղծ լինենք, այս ամենն առանձնապես զարմանալի չէ: Ինչ էլ լինի, միևնույնն է, կան որոշ շրջանակներ, որոնք իրենց նպատակներից ելնելով՝ փորձելու են քաղաքականացնել ու դավադրապաշտական թեզեր նետել տեղեկատվական դաշտ։ Բայց այդ ամենը շատ է նման «մեկ բաժակ ջրի մեջ փոթորիկի», քանի որ մտածելու կարողություն ունեցող յուրաքանչյուր ոք հեշտությամբ կըմբռնի իրականությունը և կհասկանա, թե որտեղից են փչում կողմնակի քամիները։ Եթե, իհարկե, ցանկանա ըմբռնել...»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: