Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները կոչված են թուլացնելու տնտեսությունը․ Բորել
ԵՄ արտաքին գործերի նախարար Ժոզեֆ Բորելը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները կոչված են թուլացնելու տնտեսությունը, սակայն նպատակ չեն հետապնդում փոխել իշխանությունը, հայտնում է РБК-Украина-ն։
Նրա խոսքով՝ պատժամիջոցների նպատակն է ստիպել Ռուսաստանին զգալ պատերազմի հետևանքների լրջությունը և ամրապնդել Ուկրաինայի դիրքերն առաջիկա բանակցություններում։
Նա հավելել է, որ ԵՄ պատժամիջոցներն ուղղված չեն ռուս ժողովրդի դեմ, այլ կոչված են պահպանել միջազգային նորմերը։