Իտալիայում ձերբակալել են ռուս միլիարդատերերի զբոսանավերը
Իտալիայում ձերբակալել են ռուս միլիարդատերեր Ալեքսեյ Մորդաշովի և Գենադի Տիմչենկոյի զբոսանավերը, գրում է La Repubblica-ն։
Նշվում է, որ գործարարների նավերը հայտնվել են պատժամիջոցների տակ։ Սան Ռեմոյի մոտ գտնվող Իմպերիա քաղաքում ձերբակալվել է Severstal-ի սեփականատեր Ալեքսեյ Մորդաշովի նավը։
Volga Group-ի սեփականատեր Գենադի Տիմչենկոյի Լենա զբոսանավը կանգնել է Սան Ռեմո քաղաքում։ Հրատարակությունը երկու զբոսանավերի արժեքը գնահատում է 140 մլն եվրո։