Ուկրաինայի ԳՇ-ն հայտնել է ռուսական զորքի մարդկային կորուստների թիվը
Ուկրաինայում ռազմական գործողությունների սկզբից ի վեր ռուսական զորքերի կորուստները շաբաթ օրը՝ մարտի 5-ի առավոտյան, կազմել են մոտ 10 հազար մարդ, հաղորդում է Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբը։
Ոչնչացվել է նաև ռուսական ռազմական տեխնիկա՝ տանկեր՝ մինչև 269, զրահապատ մարտական մեքենաներ՝ 945 միավոր, հրետանային համակարգեր՝ 105, ՀՕՊ համակարգեր՝ 19, ինքնաթիռ - 39 միավոր, ուղղաթիռներ - 40 միավոր, ավտոմոբիլային սարքավորումներ - 409, թեթև արագընթաց նավակներ - 2 միավոր, ԱԹՍ-ներ՝ 3։