Զելենսկին նշել է, որ ամեն օր շփվում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի
«Ուկրաինային հաջողվել է կանխել սահմանին հումանիտար ճգնաժամը, և այժմ որոշումներ են ընդունվել երկրի վերականգնման համար գործընկերների կողմից լայնածավալ օգնության վերաբերյալ»։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր նոր տեսաուղերձում, գրում է Գորդոնը։
Ուկրաինական պետության ղեկավարն ասել է, որ շարունակում է շփվել համաշխարհային առաջնորդների հետ երկրում ռազմական գործողությունների վերաբերյալ։ Զելենսկին, մասնավորապես, նշել է, որ ամեն օր շփվում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ։
«Մեզ հաջողվեց իրավիճակն այնպես կազմակերպել, որ հազարավոր ուկրաինացի կանայք և երեխաներ պատշաճ վերաբերմունք ստանան։ Ոչ ոք չի հարցնում, թե ինչ ազգություն են, ինչ հավատք ունեն, ինչքան փող ունեն։ Փաստորեն, մենք այլևս սահման չունենք բարեկամ Լեհաստանի հետ»,- ընդգծեց նա։