Հուլուսի Աքարը բանակցություններ է վարել Սերգեյ Շոյգուի և Ալեքսեյ Ռեզնիկովի հետ
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը բանակցություններ է վարել ռուս և ուկրաինացի գործընկերներ Սերգեյ Շոյգուի և Ալեքսեյ Ռեզնիկովի հետ։
«Մենք բանակցություններ ենք ունեցել, դրանք շարունակելու ենք։ Մենք հույս ունենք դրական զարգացումների»,- ասել է Թուրքիայի պաշտպանության նախարարության ղեկավարը։
Նաև Թուրքիայի պաշտպանության նախարարությունը բանակցություններ է վարում Ռուսաստանի և Ուկրաինայի հետ՝ փետրվարի 24-ից այնտեղ գտնվող Բորիսպոլի օդանավակայանից իր երկու ինքնաթիռների վերադարձի շուրջ։