Չեռնիգովում հայտնաբերել են խոցված СУ-25 ռուսական ինքնաթիռի օդաչուներին. նրանցից մեկը զոհվել է (լուսանկարներ)
Ինչպես արդեն տեղեկացրել էին Չեռնիգովի մերձակայքում ռուսական ինքնաթիռ է խոցվել: Korrespondent.net-ի հաղորդմամբ՝ Չեռնիգովի բնակիչները հայտնաբերել են խոցված ռուսական գրոհային ինքնաթիռից ցած նետված օդաչուներին։ Համապատասխան տեսանյութը շաբաթ օրը՝ մարտի 5-ին, հայտնվել է սոցցանցերում։
Այս տեղեկությունը հաստատել է Չեռնիգովի մարզային պետական վարչակազմի ղեկավար Վյաչեսլավ Չաուսը։
Օդաչուներից մեկը մահացել է վայրէջք կատարելիս, երկրորդը, դատելով սաղավարտի ստորագրությունից՝ Կրասնոյարցև անունով, ողջ է մնացել, թեև վիրավորվել է։ Նրան բերման են ենթարկել և ցուցաբերել առաջին բուժօգնություն։

