«Աերոֆլոտ»-ը մարտի 8-ից կդադարեցնի գրեթե բոլոր միջազգային չվերթները
«Աերոֆլոտ»-ը մտադիր է մարտի 8-ից դադարեցնել գրեթե բոլոր արտասահմանյան չվերթները: Այս մասին գրում է Interfax-ը՝ հղում տալով ընկերության հայտարարությանը:
Նշվում է, որ որոշումն ընդունվել է «թռիչքների իրականացմանը խոչընդոտող լրացուցիչ հանգամանքների առաջացման կապակցությամբ»։
Չեղարկումը վերաբերում է նաև միջազգային ուղղություններին «Ռոսիա» և «Ավրորա» ավիաընկերությունների չվացուցակում (չվերթներ SU5400-5799 և SU5950-6999):
Չեղարկված միջազգային չվերթների ուղևորները կկարողանան ամբողջությամբ վերադարձնել տոմսի գումարը: