Անկասկած դժվար որոշում էր. Պուտինը՝ Ուկրաինայում ընթացող հատուկ օպերացիայի մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողություն սկսելու որոշումը «առանց որևէ կասկածի» դժվար է իր համար։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
«Ես դա ասել եմ օպերացիայի սկզբում և խոսել եմ մինչ այս որոշումը կայացնելը։ Դժվար որոշում էր, անկասկած»,- ասել է նախագահը՝ ռուսական ավիաընկերությունների կանանց թռիչքային անձնակազմերի հետ հանդիպման ժամանակ, երբ նրան հարցրել են Ուկրաինայում հատուկ գործողության նպատակների մասին։