Պուտինը՝ երկրում արտակարգ դրություն մտցնելու մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ երկրում արտակարգ դրություն մտցնելու ծրագրեր չկան։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
Նա նաև մեկնաբանել է Ռուսաստանի տարածքում իբր ռազմական դրություն մտցնելու մասին տեղեկությունը՝ ասելով, որ նման միջոցի ընդունումը հնարավոր է միայն արտաքին ագրեսիայի դեպքում, սակայն այժմ «նման իրավիճակ չկա»։
«Օրենքով այն ներդրվում է արտաքին ագրեսիայի դեպքում, այդ թվում՝ ռազմական գործողությունների կոնկրետ ոլորտներում, բայց մեզ մոտ նման իրավիճակ չկա, և հուսով եմ, որ չի լինի»,- ասել է նախագահը։
Մի քանի օր առաջ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Ռուսաստանի Դաշնության տարածքում ռազմական դրություն մտցնելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։