Հայ ռազմագերիները դատապարտվել են 19 և 18 տարվա ազատազրկման
Ադրբեջանում ավարտվել է հայ երկու ռազմագերիների դատավարությունը։ Հայաստանի քաղաքացիներ Իշխան Սարգսյանը և Վլադիմիր Ռաֆայելյանը մեղադրվում էին «ահաբեկչության» մեջ և դատապարտվել են 19 և 18 տարվա ազատազրկման։
Նրանք 9 տարի պետք է անցկացնեն բանտում, իսկ մնացած տարիները խիստ ռեժիմի պայմաններում:
Իշխան Սարգսյանն ու Վլադիմիր Ռաֆայելյանը գերեվարվել էին 2021 թվականին՝ Գեղարքունիքի մարզից։