Թուրքիան պատժամիջոցներ չի կիրառի ՌԴ-ի դեմ
Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ երկիրը չի ծրագրում պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ վկայակոչելով NTV հեռուստաալիքին:
Բացի այդ, քաղաքական գործիչն ընդգծել է, որ Թուրքիան չի ցանկանում միանալ հակամարտող կողմերից ոչ մեկին։
«Նախ, իհարկե, մենք չենք ցանկանում այս պատերազմում կողմի պաշտոնում առաջադրվել։ Մենք չենք ցանկանում, որ մեր տնտեսությունը տուժի դրանից»,- ասել է Քալընը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է մարտի 6-ին հեռախոսազրույցներ ունենալ Պուտինի հետ։ Թուրքիան նաև որոշել է չփակել օդային տարածքը Ռուսաստանի համար։