Պուտինն Իսրայելի վարչապետի հետ 2,5 ժամ քննարկել է ուկրաինական ճգնաժամը
Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը շաբաթ օրը Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ քննարկելու ուկրաինական ճգնաժամը, հայտնել են նրա գրասենյակից։
Իսրայելի հայտարարության համաձայն՝ երկու առաջնորդների հանդիպումը տևել է ավելի քան երկուսուկես ժամ։