Թրամփն առաջարկել է ռմբակոծել Ռուսաստանը՝ Չինաստանի դրոշը կրող կործանիչներով
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը «կատակով» առաջարկել է Ռուսաստանին ռմբակոծել` ամերիկյան F-22 կործանիչներից՝ Չինաստանի դրոշների ներքո, որպեսզի Վաշինգտոնը կարողանա ամեն ինչում մեղադրել Պեկինին։ Նրա խոսքերը մեջբերում է The Washington Post-ը։
«Հետո մենք կասենք՝ Չինաստանն արեց, մենք չարեցինք, ամբողջը Չինաստանն է։ Եվ հետո նրանք կսկսեն կռվել միմյանց հետ, իսկ մենք կնստենք ու կնայենք»,- ասել է ԱՄՆ նախկին նախագահը Հանրապետական կուսակցության հովանավորների համար կազմակերպված միջոցառման ժամանակ։
Նա մեղադրել է նաև Ամերիկայի ներկայիս նախագահ Ջո Բայդենին այն բանում, որ ԱՄՆ-ը չի ցանկանում «հարձակվել» Ռուսաստանի վրա Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակում։
Թրամփի խոսքով՝ ԱՄՆ-ը չի կարող հանդուրժել մարդկության դեմ զանգվածային հանցագործությունը և չպետք է թույլ տա, որ այն շարունակվի։