Ուկրաինացի ազգայնականները կարող են պայթեցնել Խարկովի միջուկային օբյեկտի ռեակտորը. ՌԴ ՊՆ
ՌԴ ՊՆ-ն պնդում է, որ Ուկրաինան Խարկովում «սադրանք է նախապատրաստում տարածքի հնարավոր ռադիոակտիվ աղտոտմամբ»։
Այսպես, ՌԴ ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ ասվում է, որ «Ուկրաինական զորքերն Ազովի գումարտակի զինյալների հետ միասին սադրանք են նախապատրաստում Խարկով քաղաքի մերձակա տարածքի հնարավոր ռադիոակտիվ աղտոտմամբ։ Ազգայնականները ականապատել են Խարկովի ֆիզիկատեխնիկական ինստիտուտում տեղակայված փորձարարական միջուկային օբյեկտի ռեակտորը: Ազովի գումարտակը ծրագրում է պայթեցնել ռեակտորը և մեղադրել Ռուսաստանի զինված ուժերին փորձարարական միջուկային օբյեկտի վրա իբր հրթիռային հարձակման մեջ»:
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը նշել է, որ «օտարերկրյա լրագրողները մարտի 6-ին ժամանել են Խարկով՝ արձանագրելու սադրանքի հետևանքները՝ հետագայում էկոլոգիական աղետ ստեղծելու համար Ռուսաստանի Դաշնությանը մեղադրելով»։