Պենտագոնը մանրամասներ է հայտնել ռուս–ուկրաինական պատերազմից
Պենտագոնը հերթական ճեպազրույցն է անցկացրել ուկրաինական պատերազմի ընթացքի վերաբերյալ բարձրաստիճան պաշտոնյայի հետ, ում անունը խնդրել են չհրապարակել, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Լրատվամիջոցը նշում է, որ պատերազմի սկզբից ի վեր նման ճեպազրույցներ գրեթե ամեն օր են անցկացվում։ Պենտագոնը նախորդ օրվա ընթացքում չի նկատել ռուսական զորքերի զգալի առաջխաղացում։ Կիևի մոտակայքում գտնվող 64 կիլոմետրանոց շարասյունը դեռ կանգնած է։
Բացի այդ, Պենտագոնը նշել է, որ Ռուսաստանի օդատիեզերական ուժերը դեռևս չեն վերահսկում Ուկրաինայի օդային տարածքը։ Թռչում են ուկրաինական մարտական ինքնաթիռներ և ուղղաթիռներ, գործում է ՀՕՊ: Միաժամանակ երկու կողմերն էլ կորուստներ են կրել մարտական ինքնաթիռների, ուղղաթիռների և հակաօդային պաշտպանության համակարգերում։
Միևնույն ժամանակ, Պենտագոնը չի կարող հաստատել Ռուսաստանի կողմից կասետային և ջերմային զինամթերքի կիրառման փաստերը, չեն կարող հաստատել Ռուսաստանում պահեստազորի կոչը, ինչպես նաև այն, որ ռուսական ինքնաթիռը 500 կիլոգրամանոց ռումբ է նետել Չեռնիգովի վրա։