Եթե շարունակեն այն ամենը, ինչ անում են, կասկածի տակ կդնեն Ուկրաինայի պետականության ապագան․ Պուտինը՝ Ուկրաինայի ղեկավարության մասին
Ուկրաինայում միջուկային զենքի հնարավոր տեղակայման մասին խոսակցությունները կարող են լինել երկրի ապագայի կորստի հավանական պատճառը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Մարդիկ, ովքեր չեն ցանկանում դա հասկանալ, հատկապես ներկայիս ղեկավարությունը, պետք է գիտակցեն, որ եթե շարունակեն այն ամենը, ինչ անում են, կասկածի տակ կդնեն Ուկրաինայի պետականության ապագան»,- ասել է Պուտինը:
Պուտինը նշել է նաև, որ ուկրաինական պետականության հավանական կորուստը կլինի ամբողջությամբ իրենց խղճի վրա: