Ազգային ժողովը արտահերթ նիստ կգումարիՀԱՊԿ․ ծայրահեղականությունը շարունակում է մնալ տարածաշրջանային անվտանգության ամենասուր սպառնալիքներիցՀայաստանը առաջին անգամ մասնակցել է Fruit Attraction-ինԴսեղ-Մարց ճանապարհը հոկտեմբերի 9-ից ժամանակավորապես կփակվիՎրաստանում Ադրբեջանի հետ սահմանին արծաթե իրերով թաքստոց են հայտնաբերելՔննարկվել են ՀԷՑ-ի գործունեության ֆինանսավորման հնարավոր մեխանիզմներն ու դրանց կիրառման հեռանկարներըԻնչ էլ խոսեք, պատմության մեջ մնալու եք որպես Արցախ հանձնած ու Ադրբեջանի նարատիվների աջակիցներՉարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիԲրիտանիայի ԱԳ նախարարն Ուկրաինա այցի ընթացքում հայտարարել է ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների մասինՓոփոխություններով զգալիորեն կբարձրացվի քննության արդյունավետությունը․ ՔԿ ղեկավարՀետախուզվող անձը հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններինԿաթողիկոսի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանն ու վերջինիս որդին՝ Համբարձում Ներսիսյանը, մեղավոր են ճանաչվելՍիփանիկում հայտնաբերվել է ապօրինի գործող ձկնաբուծարան (տեսանյութ)Կենսաթոշակների և նպաստների վճարման համար լրացուցիչ 113 մլն դոլար է հատկացվելՍիրիան պատրաստվում է 20 հազարանոց զորք ուղարկել Եմեն՝ հութիների դեմ պատերազմելու համարԿառավարությունը բյուջեից հերթական 1 մլրդ 153 մլն դրամը հատկացրեց համյանքների իրականացրած սուբվենցիոն ծրագրերինԵրեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերի շրջանակում լրացուցիչ 500 մլն դրամ կհատկացվիՀայաստանում պաշտոնյաների պարգևավճարների չափը կարող է փոխվել վարչապետի որոշման հիման վրաԴատախազությունը պահանջում է Երևանի Աբովյան 8/1 հասցեի անշարժ գույքն ազատել ՓԲ ընկերության ապօրինի տիրապետումիցՊակիստանյան ուժերը ավիահարվածներ են հասցնում Եմենի հութիներինԴպրոցների կառուցման համար պետությունը լրացուցիչ 1.3 մլրդ դրամ է հատկացրելՀիշեցում․ ակտիվացնելով էլեկտրոնային ծանուցումը՝ վարորդները կարող են օգտվել 20 տոկոս բոնուսային նվազեցումիցԴատախազությունը պահանջում է բռնագանձել Տիգրան Մեծի 16 հասցեում գտնվող անշարժ գույքըՊԵԿ-ը բացահայտել է հանքարդյունահանման ապօրինի դեպք (տեսանյութ)
Գորիսում ՀՀ–ի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի շրջանակում էլեկտրահաղորդման գծերի տեղակայման հարցեր
Դատախազական ներգործության արդյունքում՝ «Գութանասար» հրաբխի «Սև պատ» կոչվող հատվածի 40,000 քմ մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանըԱջափնյակում «ավտոմատով» կրшկողին 8 ամիս անց հայտնաբերեցինԶելենսկին պատասխանել է Ռուբիոյին․ Կապեք Ռուսաստանի բերանը
Դատարանը կալանավորել է Կոտայքում պարեկների վրա ինքնաձիգով կրակnցներ արձակած ու փախուստի դիմած անձանց
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Թուրքմենստան հարաբերությունների օրակարգին առնչվող տարբեր հարցերի շուրջ Կոնգրեսի 100 անդամներ կոչ են անում Ռուբիոյին դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունըԶովունիում բախվել են «Opel»-ը և «Kia»-ն. վերջինը բախվել է բետոնե էլեկտրասյանը. կա վիրավորԼեհաստանում հարձակվել են դպրոցի վրա․ կա զոհ և վիրավորներ51 մարմնի արտաշիրիմում պետք է արվի. Անհետ կործաների հարազատների խնդրանքըԻրանի հետ հնարավոր համաձայնագիրն ամբողջությամբ չի համապատասխանում իմ ակնկալիքներին. Դոնալդ ԹրամփՄիակ հանցագործը, ում անմեղության կանխավարկածը սրբորեն պահվել է անձամբ Նիկոլի գլխավորությամբ՝ Շաքի գյուղում հայի տուն մտած ադրբեջանցի հրոսակն է․ Տեր-ՆակալյանՌուսաստանը անտեսեց 44-օրյա պատերազմի դասերը. քաղաքագետ Տարաս ԿուզիոՌոսպոտրեբնադզորը հերքել է Իրկուտսկում ժանտախտով վարակման նոր դեպքըՓաշինյանի որոշմամբ, Իրկուտսկից ժանտախտի ներբերման ռիսկի պատճառով, հանձնաժողով է ստեղծվելՎարդաձորի միջնակարգ դպրոցում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
Դատախազությունը պահանջում է բռնագանձել «Ռոսիա» կինոթատրոնի նախկին շենքը
Կասեցվել է «Ֆասթ Սոլյուշն Քոմփանի» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի գործունեությունըՕկուպացված Շուշի քաղաք է ժամանել միջազգային ճանապարհորդներից կազմված խումբՀայաստանում տվյալների կենտրոնը կարող է օգտագործվել Ռուսաստանի և Իրանի դեմ. ՌԴ Անվտանգության խորհուրդՓաշինյանը մեկնել է Թուրքմենստան` մասնակցելու ԱՊՀ գագաթնաժողովին
Քրեական ոստիկանները ձերբակալել են թրաֆիքինգով զբաղվող օտարերկրացի տղամարդկանց
11-ամյա աշակերտը ցուցափայտով հարվածել է դասընկերոջ ձեռքին, ուսերին և մեջքին․ տղան տեղափոխվել է ԲԿՕրինապահ հարկ վճարողի համար թույլատրելի խախտումների շեմը կբարձրացվի մինչև 10 մլն դրամԴրա համար երեկ խորհրդարանում հունից դուրս եկավ Նիկոլ Փաշինյանը. Քաղաքական վերլուծաբանԼռել չի՛ կարելի. Արթուր Պապյանը՝ Արթուր Դանիելյանի ու Վահրամ Սահակյանի կալանավորման մասին

Արցախը՝ վերածնվող ամրոց․ Ավետիք Չալաբյան

Հանգստյան օրերին ԱՐԱՐ Հիմնադրամի մեր թիմով գտնվում էինք Արցախում, որտեղ վերջին մի քանի ամիսների ընթացքում, Արցախի Անվտանգության Խորհրդի հետ համագործակցելով, մեր հիմնադրամը մի շարք նոր ծրագրեր է իրականացնում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքական-հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Մեր ծրագրերի նպատակն է արդիականացնել Արցախի Հանրապետության անվտանգության համակարգը, և դասեր առնելով անցած պատերազմի դառը փորձից, այն լավագույնս պատրաստել ապագայի նոր մարտահրավերներին։ Սա բարդագույն խնդիր է, հաշվի առնելով մեր կրած վիթխարի կորուստները, ծայրահեղ անբարենպաստ դիրքային փոփոխությունները, թշնամու կողմից ճանապարհների վերահսկողությունը և օդային գերակայությունը, սակայն սա բացարձակ անհրաժեշտ է, եթե մենք ցանկանում ենք, որպեսզի Արցախը մնա անմատչելի հայկական ամրոց, և այնտեղ բնակվող մեր քույրերն ու եղբայրները իրենց պաշտպանված և անվտանգ զգան։

Ուրախությամբ պետք է նշեմ, որ ամեն մի նոր այցելությունն Արցախ ցույց է տալիս, որ մարդիկ այնտեղ աստիճանաբար թոթափում են պարտության ծանր բեռը, ինքնակազմակերպվում և ոտքի են կանգնում, իսկ մեր և նմանատիպ այլ ծրագրերն էլ լրացուցիչ խթան են, որպեսզի այդ ամենն արագանա և ավելի հստակ ուղեգիծ ստանա։

Մեր ծրագրերի մեծ մասը, հաշվի առնելով դրանց բնույթը, բնականաբար չեն հանրայնացվում, սակայն դրանցից մեկի մասին այսօր կարող եմ ընդհանուր գծերով պատմել։ Անցած պատերազմի արդյունքում, թեև Արցախը կորցրեց իր տարածքների մեծ մասը, նրա շփման գիծը թշնամու հետ ոչ միայն չնվազեց, այլև ընդհանուր առմամբ նույնիսկ երկարել է, այժմ այն անցնում է այնպիսի տեղանքով, որտեղ երբևիցե մարտական ենթակառուցվածք չի եղել, դրա զգալի մասը բարձր լեռներ են։ Ավանդական ճանապարհով ամենուրեք մարտական դիրքեր տեղակայելը հսկայական մարդկային ռեսուրսներ է պահանջում, սակայն ընդհանրապես չվերահսկելն էլ հղի է թշնամու դիվերսիոն խմբերի ներթափանցմամբ և կորուստներով։

Այստեղ մեզ օգնության է գալիս ժամանակակից տեխնոլոգիան։ Մեր Հիմնադրամի մասնագետների կողմից վերջին շրջանում մշակվել են տեսադիտարկման ավտոնոմ համակարգեր, որնք ընդունակ են աշխատել առավել հեռավոր հատվածներում, առանց մարդու միջամտության, և արդյունավետ վերահսկել ընդարձակ տարածքներ։ Սա հնարավորություն է տալիս դժվարամատչելի դիրքերից հանել մեր զինծառայողներին, միևնույն ժամանակ առանց թուլացնելու մեր տարածքների պահպանության արդյունավետությունը։Այսօր մեր Հիմնադրամի աջակցությամբ այդպիսի տեսադիտարկման սարքավորումներ են տեղադրվում Արցախյան առաջնագծի տարբեր նոր հատվածներում։ Դրանցից մեկն էլ այսօր օգնում է Խրամորթ գյուղի մեր դիրքապահներին, որոնք գտնվում են թշնամու դիրքերին դեմ հանդիման, և ամենօրյա ռեժիմով դիմագրավում են նրա սադրանքներին։

Ժամանակի ընթացքում, նման համակարգեր կհայտնվեն բազմաթիվ այլ վայրերում, և կդառնան հուսալի աչքեր՝ դիտարկելու թշնամու շարժը և խափանելու նրա սադրանքները։ Նույն կերպ, մեր և նմանատիպ այլ ծրագրերը, իրար լրացնելով, աստիճանաբար ավելի անվտանգ և պաշտպանված կդարձնեն Արցախը, և թույլ կտան մարդկանց այնտեղ ապրել լիաթոք կյանքով և շենացնել իրենց հայրենի երկիրը։ Ուստի, լիցքավորված և լավատես վերադառնալով Արցախից, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, որոնք այսօր իրենց ջանքերով ոտքի են կանգնեցնում մեր հայկական ամրոց Արցախը, նաև բոլոր նրանց, ովքեր գիտակցելով դրա կարևորությունը, օգնում են նրան գործով, նյութական միջոցներով, իրենց ներկայությամբ և բարի կամքով։ Աստված պահապան մեր անկոտրում ազգին, և նրա ամրոց Արցախին»։